Շաքիի ջրվեժ
Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք, Որոտանի վտակ` Շաքի գետի վրա: Բարձրությունը 18մ է:
Շաքի անվանումը ստացել է ի պատիվ գեղեցկուհի Շաքիի: Համաձայն ավանդության, մի զավթիչ` տեսնելով Շաքիի գեղեցկությունը, սիրահարվում է և հրամայում նրան ներկայանալ: Հայուհին` չկամենալով ենթարկվել զավթիչի բռնությանը, գցում է իրեն մի բարձր ժայռից: Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է և վերածվում ջրվեժի, որը և հետագայում անվանում են Շաքիի ջրվեժ: