Նոր Տարի (Ամանոր)
(պաշտոնական տոն)
Նշվում է հուվարի 1-ին
Նոր Տարին նշվում է մեկ ամբողջ շաբաթ՝ սկսած դեկտեմբերի 31-ից, որի ընթացքում ամանորյա սեղանը ծածկվում է տարբեր ուտեստներով և քաղցրավենիքներով: Տոնի ընթացքում մարդիկ փոխանակվում են նվերներով, ամանորյա մաղթանքներով, և նրանց դռները միշտ բաց են բոլորի առջև: Այցելությունները սկսվում են հունվարի 1-ից և շարունակվում են մինչև հունվարի 6-ը՝ Սուրբ Ծննդյան տոնը:
Երեխաները հավատում են, որ Ձմեռ Պապը նվերներ է բերում Ամանորի նախօրեին, և այդ իսկ պատճառով նրանք Նոր Տարուց մի քանի օր առաջ նամակ են գրում Ձմեռ Պապին՝ նշելով, ինչ նվեր են ցանկանում ստանալ: