Հայկական արվեստը զարգացել է վերջին հինգ հազարամյակների ընթացքում: Հայկական արվեստում երկար ժամանակ գերիշխում էին ճարտարապետությունն ու մանրանկարչությունը, որոնց հետ համընթաց զարգանում էին նաև արվեստի այլ ձևեր, ինչպիսիք են քանդակագործությունը, որմնանկարչությունը, խճանկարչությունը, կերամիկական և մետաղական կառուցվածքները, փորագրությունը, գործվածքը:
Նախապատմական Հայաստանը, քարե դարում հանդես գալով որպես Ուրարտուի հայրենիք, ճանաչված էր իր վաղ մետաղական կենդանիների տեսք ունեցող քանդակներով: Տարածաշրջանը, հետագայում պատերազմական թատերաբեմ լինելով խոշոր կայսրությունների` Պարսկաստանի, Միջագետքի և Անատոլիայի համար, իր վրա կրել է նաև այդ կայսրությունների արվեստի շունչը: Հայերը, առաջինը ընդունելով քրիստոնեությունը որպես պետական կրոն, ներդրել և զարգացրել են Արևելյան Ուղղափառ կամ Բյուզանդական արվեստի իրենց տարբերակը` օգտագործելով յուրահատուկ հայկական ճարտարապետական լուծումներ` եկեղեցիների ու վանքերի կառուցման համար:
Հայկական արվեստի տարբերակիչ առանձնահատկությունն օգտագործվել է եկեղեցիների արտաքին տեսքը պատկերավոր զարդաքանդակներով ձևավորելու նպատակով, որը, հավանական է` իր ազդեցությունն է թողել նաև միջնադարյան եվրոպական արվեստի վրա: Իսլամական շատ բնակավայրեր աչքի են ընկել հայ բնակիչների ստվար զանգվածներով, որոնցից շատերը մասնագիտացած են եղել արվեստի և արհեստի տարբեր ոլորտներում, հիմնականում` գորգագործության մեջ: