Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լեզու

    Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն հայերենն է: Հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին՝ հանդես գալով որպես  առանձին ճյուղ:
    Հայոց այբուբենը ստեղծվել է 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից: Սկզբնապես այն բաղկացած է եղել 36 տառերից, հետագայում վերջիններիս ավելացել են ևս 3-ը: Առաջին հայերեն թարգմանությունը նոր այբուբենով Աստվածաշունչն էր, որը թարգմանվել է հուներենից և շատ լեզվաբանների կողմից համարվում է գլուխգործոց: Դարերի ընթացքում բարբառը, որով թարգմանվել էր Աստվածաշունչը, դարձավ ստանդարտ լեզու՝ գրաբար կամ դասական հայերեն: Բազմաթիվ գրական ստեղծագործություններ այդ ժամանակահատվածում գրվել և թարգմանվել են գրաբարով: Բազմաթիվ ստեղծագործությունների թարգմանություններ՝  դասական հունարենով, լատիներենով և այլ լեզուներով, ներկայումս գոյություն ունեն միայն հայերեն: Ներկայումս եզակի և «անգին» փաստաթղթերի  լայն հավաքածուներ պահպանվում են Մատենադարանում:
    Առաջին գրքերը տպագրվել են Հայաստանում դեռևս 16-րդ դարի սկզբին: Մեկ դար անց՝ 1662 թվականին Հայր Ոսկանը մեկնում է Ամստերդամ՝ Աստվածաշունչը հայերեն տպագրելու նպատակով: Մի քանի տարի անց, աշխատանքը, որը ներառում էր հայերեն տառերի տեսակի, ինչպես նաև նկարազարդումների համար փայտե փորագրության ընտրությունը և այլն, ավարտվում է, և հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը տպագրվում է 1666 թվականին:
  Ռուսերենը նույնպես լայնորեն տարածված է: Ընդ որում, այնպիսի արևմտյան լեզուներինչպիսիք են իսպաներենըիտալերենըգերմաներենըֆրանսերենըև հատկապես անգլերենը ընդգրկված են հանրակրթական դպրոցի ուսումնական ծրագրերումև լայնորեն դասավանդվում են համալսարաններում և քոլեջներում: