Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Մշակույթ

Մշակույթ

Հայկական մշակույթի գեղարվեստական դրսևորումները կենտրոնական տեղ են զբաղեցնում հայոց ինքնության սրտում: Հայկական քանդակագործության և ճարտարապետության, նկարչության և կավագործության, երաժշտության և պարի, հագուստի և ոսկերչության, գրականության և լեզվի, տեքստիլի և գորգագործության շնորհիվ է, որ յուրաքանչյուր ոք ի վիճակի է ըմբռնել հայ ժողովրդին և հասկանալ վերջինիս ինքնության ազդեցությունը: Դեռևս Քրիստոսից առաջ հայերը ձևավորել են աննախադեպ հարուստ մշակույթ, որի վրա իրենց ազդեցությունն են թողել բազմաթիվ գործոններ: Հայկական մշակույթը և երաժշտությունը արտացոլում են հայերի ինչպես հոգևոր բնույթը, այնպես էլ այն ուղերձը, որը նրանք ցանկանում են տարածել ամբողջ աշխարհում: Հազարավոր տարիներ նրանք իրենց պատմությունն ու կրոնը արտահայտում են յուրօրինակ գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով՝ փոխանցելով սերնդից սերունդ հայկական արժեքներն ու համոզմունքները: Այս ամենը կարելի է տեսնել համայնքային այնպիսի տոնակատարությունների ժամանակ, ինչպիսիք են փառատոնները, մկրտության ծեսերը, հարսանիքները և այլն: Հայկական մշակույթը և այդ մշակույթն արտացոլող արվեստը ձևավորվել են՝ իրենց վրա կրելով բազմաթիվ իրադարձությունների հետքերն ու ազդեցությունները: Երկար և բուռն պատմությունը, կազմված ներխուժումներից, զավթումներից, կոտորածներից և ծեծից, որոնք տևել են ավելի քան 3000 տարի, մեծապես ազդել է հայկական մշակույթի և արվեստի վրա, իսկ Հայաստանի երբևէ փոփոխվող աշխարհագրությունը և յուրահատուկ լեռնային   լանդշաֆտը արտացոլվել են ճարտարապետության և քանդակագործության մեջ: Վանքերը, որոնք սովորաբար կառուցվում էին ժայռերի կողքին, ստեղծում են նուրբ և յուրահատուկ ճարտարապետական ոճ:
     Այս փոքրիկ ազգը, որը փայլում է պատմական շուքով, կարող է կոչվել «քաղաքակրթության օրրան»:  Հայերը ստեղծել են անհավանական հարուստ ռեսուրսներ՝ կուտակելով դրանք 3000 տարվա պատմության ընթացքում, իսկ հայերի հնադարյան տները, փայտե և մետաղական անոթները, կավե սափորները, սննդի պահեստները, գորգերը և դեկորատիվ գործվածքները արտացոլում են այդ պատմությունը: