Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Աշխարհագրություն

    Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում՝ Կովկասի և Փոքր Ասիայի միջև, սահմանակից է Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին և Վրաստանի Հանրապետությանը: Տարածքը կազմում է 29,800 կմ2:
      Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, գտնվում է Հրազդան գետի ափին և հանդիսանում է շուրջ 1.2 միլիոն հայերի տունը: Հաջորդ երեք ամենամեծ քաղաքներն են Գյումրին, Վանաձորը և Աբովյանը: Կարևոր քաղաք է հանդիսանում նաև Էջմիածինը` Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը (գտնվում է Երևանից 20կմ հեռավորության վրա):
  Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհի տարածքում, հետևապես, այստեղ ռելիեֆը հիմնականում բաղկացած է բազմաթիվ բարձր լեռնային լանջերից (տարածքի մոտ 47%), միջլեռնային խոռոչներից, հանգած հրաբխային լեռներից, սարահարթերից և տափաստաններից: Անտառները զբաղեցնում են տարածքի շուրջ 12%-ը: Տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1800 մետր, ամենաբարձր կետը Արագած լեռն է՝ 4090 մետր բարձրությամբ, իսկ ամենացածր կետը Դեբետ գետի կիրճն է՝ ծովի մակարդակից 400 մետր:
    Արարատ լեռը, որը պատմականորեն Հայաստանի տարածքի մասն է կազմում, տարածաշրջանի ամենաբարձր կետն է: Ներկայումս գտնվելով Թուրքիայի տարածքում, բայց ամողջությամբ տեսանելի լինելով Հայաստանից՝ այն հայերի համար դարձել է հզոր խորհրդանիշ՝ արտացոլվելով Հայաստանի զինանշանի վրա:
     Հայաստանում կան ավելի քան 200 գետեր և գետակներ: Աշխարհում ամենամեծ լեռնային լճերից մեկը՝ Սևանա լիճը՝ 1400 կմ2 մակերևույթի մակերեսով, գտնվում է Հայաստանում:

Հայաստանի ամենաբարձր լեռները.

Արագած՝ ծովի մակարդակից 4090 մետր

Կապուտջուղ՝ ծովի մակարդակից 3906 մետր

Աժդահակ՝ ծովի մակարդակից 3598 մետր

Սպիտակասար՝ ծովի մակարդակից 3555 մետր

Վարդենիս՝ ծովի մակարդակից 3522 մետր

Հայաստանի ամենաերկար գետերը.

Արաքս՝ միայն Հայաստանի տարածքում 158 կմ (ընդհանուր երկարությունը՝ 1072 կմ)

Ախուրյան՝ 186 կմ

Որոտան՝ միայն Հայաստանի տարածքում 119 կմ (ընդհանուր երկարությունը՝ 179 կմ)

Դեբեդ՝ միայն Հայաստանի տարածքում 152 կմ (ընդհանուր երկարությունը՝ 178 կմ)

Աղստև՝ միայն Հայաստանի տարածքում 99 կմ (ընդհանուր երկարությունը՝ 133 կմ)

Հրազդան՝ 141 կմ

Հայաստանի լճերը.

Սևանա լիճ՝ մակերևույթի ընդհանուր մակերեսը 1400 կմ2

Արփի լիճ՝ մակերևույթի ընդհանուր մակերեսը 22 կմ2

Սև լիճ՝ մակերևույթի ընդհանուր մակերեսը 2.0 կմ2

Ակնա լիճ՝ մակերևույթի ընդհանուր մակերեսը 0.53 կմ2