Արամե պատկերասրահ
Հասցե :
Ամիրյան փող. 13
Աշխատանքային օրեր:
Երկուշաբթի - կիրակի
Աշխատանքային ժամեր:
11:00 - 19:00
Հեռախոսահամար :
+374 10 53 92 65
Պատկերասրահը գործում է 2003 թվականից: Այստեղ կազմակերպվում են հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքներ։ Համագործակցում է սփյուռքահայ նկարիչներ Էմիլ Գազազի և Ժանսեմի, ինչպես նաև տեղաբնակ քսանից ավելի նկարիչների հետ։ Այստեղ կարելի է ձեռք բերել հայ դասական արվեստի այնպիսի նշանավոր հեղինակների գործեր, ինչպիսիք են Մինաս Ավետիսյանը, Հովսեփ Կարալյանը, Մհեր Աբեղյանը, Բաբկեն Քոլոզյանը, Վաղարշակ Էլիբեկյանը և ուրիշներ։ Վաճառված ստեղծագործությունների հետ տրվում են նաև դրանց իսկությունը հաստատող վկայագրեր, իսկ անհրաժեշտության դեպքում` արտասահմանյան արտոնագրեր։

