Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճ
Հասցե :
Աբովյան փող. 2
Աշխատանքային օրեր:
Երկուշաբթի - ուրբաթ
Աշխատանքային ժամեր:
10:00 - 17:00
Հեռախոսահամար :
+374 10 56 95 54
Համերգասրահը պաշտոնապես անվանակոչվել է Առնո Բաբաջանյանի անունով 2005թ. դեկտեմբերի 25-ին: Գտնվում է Մշակույթի տան, ներկայիս Թանգարանների շենքի (Հանրապետության հրապարակ) առաջին հարկում։ Մուտքը` Աբովյան փողոցից։ Շենքը կառուցվել է 1916թ., ճարտարապետ Վ. Սիմոնսոնի նախագծով։ Համերգասրահը նախատեսված է 300 հանդիսատեսի համար, այդ պատճառով էլ մինչև անվանափոխությունը կոչվել է «Հայֆիլհարմոնիայի համերգային փոքր դահլիճ»։