Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Տեսարժան վայրեր

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի

    Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին (1886թ.) հանդիսանում է Շուշի քաղաքի հպարտությունը: Այդ մոնումենտալ կառույցը ներդաշնակորեն ձուլվում է շրջապատի միջավայրի հետ: Եկեղեցին գերիշխում է ոչ միայն ամբողջ բարձրավանդակի այլ նաև ընդարձակ Քարքարի հովտի վրա: Հատկապես արտահայտիչ է գմբեթը, որի սլացիկ թմբուկը ամբողջ կառույցին հաղորդում է վեհություն և շքեղություն:
    Ղազանչեցոց եկեղեցին Հայաստանի նշանավոր պաշտամունքային կառույցներից է, որի մեջ վառ կերպով արտացոլվում է հայ շինարարի հանճարը: Հատկապես ուշագրավ է Աստծո քանդակը հարավային պատին: Եկեղեցուց արևմուտք տեղավորված է եռահարկ զանգակատունը, որի վրա կանգնեցված են փող հնչեցնող հրեշտակների արձանիկներ:
       Եկեղեցու նկուղային սենյակներից մեկը հայտնի է մի խորհրդավոր երևույթով: Դա ընդամենը մի կիսագնդաձև սենյակ է, սակայն ունի շատ հետաքրքիր ակուստիկ հատկություններ: Երբ կանգնում ես նրա կենտրոնում` առաստաղի վրա արված անցքի տակ, քո ձայնը անհամեմատ ավելի բարձր է լսվում, սակայն մեկ մետր կողքի վրա կանգնած մարդու համար այդպես չէ, նա հասարակ ձայն է լսում: Առավել ևս շատ հետաքրքիր է լինում երբ սկսում ես երգել այդ անցքի տակ: Այդ սենյակը օգտագործվում էր ժամերգության համար. քահանաները բարձր լսելով իրենց ձայնը կարողանում էին ավելի ճիշտ հնչեցնել երաժշտությունը: Բացի բարձր ձայնից սենյակն ունի մեկ այլ հատկություն ևս: Եթե երկու հոգի կանգնի տրամագծորեն հակառակ կետերում, ապա մեկն ու մեկի շատ ցածր խոսքը մյուսը շատ լավ կլսի, բայց սենյակում գտնվող այլ անձիք ոչինչ չեն լսի:

Կցված տուրեր