Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Տեսարժան վայրեր

Կանաչ Ժամ եկեղեցի

     Միջնադարյան նշանավոր հայ մշակութային կենտրոն Շուշի քաղաքում է գտնվում Կանաչ Ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ կոչվող եկեղեցին: Կանաչ Ժամ անվանումը կապված է գմբեթի հետ, որը ներկված էր կանաչ գույնով:
    Այդ գեղեցիկ և լավ պահպանված եկեղեցին տեղակայված է քաղաքի բարձրադիր մասում, որտեղից բացվում է հիանալի տեսարան ամբողջ քաղաքի վրա: Շինարարական արձանագրությունում ասվում է, որ շենքը կառուցվել է 1874թ.-ին: Սլացիկ գմբեթի և զանգակատան շնորհիվ, Կանաչ Ժամը տեսանելի է քաղաքի բոլոր թաղամասերից:

Կցված տուրեր